Փորձագիտական խումբ – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Փորձագիտական խումբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 2-ТЖ/ККФ նիստի Արձանագրությանը համապատասխան՝ ԵՏՀ ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից ստեղծվել է ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խումբ (Փորձագիտական խումբ)։

Փորձագիտական խմբի առաջին նիստը կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետությունում, ք․ Երևանում։ 2019–2025 թթ. ընթացքում կայացել է 62 նիստ (2025 թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ)։

Փորձագիտական խումբը զբաղվում է ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առավել կարևոր և հնարավոր ուղղություններով (պարամետրերով)՝ ավանդների ապահովագրման, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների լուծարման և ֆինանսական առողջացման հարցերով, փորձագիտական եզրակացությունների մշակմամբ, այդ թվում՝ վերլուծելով առաջավոր համաշխարհային փորձը և լավագույն պրակտիկան։

2019–2025թթ․ Փորձագիտական խմբի կողմից հաստատվել է 33 Փորձագիտական եզրակացություն․

  • 7 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Հայաստանի Հանրապետության կողմից (այդ թվում՝ մեկը՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ, ինչպես նաև մեկը՝ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ),
  • 8 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Բելառուսի Հանրապետության կողմից (այդ թվում՝ համատեղ՝ Ղազախստանի Հանրապետության հետ և երկուսը՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև մեկը՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ),
  • 6 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ղազախստանի Հանրապետության կողմից (այդ թվում մեկը՝ Բելառուսի Հանրապետության հետ համատեղ և մեկը՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ),
  • 3 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ղրղզստանի Հանրապետության կողմից (այդ թվում՝ մեկը՝ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ),

17 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ռուսաստանի Դաշնության կողմից (այդ թվում՝ մեկը՝ Հայաստանի Հանրապետության հետ համատեղ, երկուսը՝ Բելառուսի Հանրապետության հետ, մեկը՝ Ղազախստանի Հանրապետության հետ, մեկը՝ Ղրղզստանի Հանրապետության հետ, ինչպես նաև մեկը՝ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետ համատեղ).