Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմինն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական նշանակությունը ԵԱՏՄ-ի գործունեության և զարգացման համար պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը։
Ներկայումս ԵՏՀ-ի կազմում ներկայացված են հինգ երկրներ՝ Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը։
ԵՏՀ-ն ունի վերազգային կառավարման մարմնի կարգավիճակ և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ընդհանուր առմամբ եվրասիական տնտեսական ինտեգրման նախագծի մասնակից երկրների շահերով՝ իր որոշումները չպայմանավորելով որևէ ազգային կառավարության շահերով
Հանձնաժողովի որոշումները պարտադիր են կատարման համար ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում։