Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալություն – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալություն

Բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման համակարգը Բելառուսի Հանրապետությունում ներկայացնում է փոխհարաբերությունների համակարգ՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), բանկերի և ոչ բանկային վարկային-ֆինանսական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց միջև՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման հարցերով՝ նպատակ ունենալով պաշտպանել ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրինական շահերը, խթանել բնակչության խնայողությունների ներգրավումը և ամրապնդել վստահությունը Բելառուսի Հանրապետության բանկային համակարգի նկատմամբ։

Բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման սուբյեկտներ են հանդիսանում ֆիզիկական անձինք (Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկողները, որոնք բանկի հետ կնքել են բանկային հաշվի և (կամ) բանկային ավանդի (դեպոզիտի) մեկ կամ մի քանի պայմանագիր, կամ որոնց անունով կնքվել են այդպիսի պայմանագրեր, ինչպես նաև նրանց ժառանգները։

Բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման օբյեկտներ են հանդիսանում բելառուսական ռուբլով և արտարժույթով դրամական միջոցները, որոնք տեղաբաշխված են Գործակալությունում հաշվառված բանկերում ֆիզիկական անձանց հաշիվներում,  և (կամ) ներդրված են որպես ավանդ (դեպոզիտ)։

Բելառուսի Հանրապետության բանկերում և ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններում ֆիզիկական անձանց հաշիվների և (կամ) ավանդների (դեպոզիտների)   պահպանումը պետության անունից ապահովում է Գործակալությունը, որն այդ նպատակով իրականացնում է իր պահուստի ձևավորման համար բանկերի պարտադիր վճարների կուտակում, պահուստի կառավարում և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, կարգով, պայմաններով և չափերով ապահովում է ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցումը։

Գործակալությունը ունի  պետական հիմնարկի կարգավիճակ, որը ստեղծվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի և Ազգային բանկի կողմից Բելառուսի Հանրապետության անունից 2008 թվականի նոյեմբերի 21-ին (ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման վկայական 2008 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 0179639)։

Գործակալության հիմնական նպատակները

ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, բանկերում և ոչ բանկային ֆինանսա-վարկային կազմակերպություններում տեղաբաշխված բելառուսական ռուբլով և արտարժույթով ավանդատուների դրամական միջոցների պահպանումը, խնայողությունների ներգրավման խթանումը և բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը։

Գործակալության գործունեության առարկան․

ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման  ապահովումը, Գործակալության պահուստի ձևավորման համար բանկերի և ոչ բանկային ֆինանսա-վարկային կազմակերպությունների պարտադիր վճարների կուտակումը և դրա կառավարումը։

Գործակալության հիմնական խնդիրները

ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման ապահովման համար պայմանների ստեղծում, ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման ապահովում և Բելառուսի Հանրապետության բանկային համակարգի նկատմամբ ֆիզիկական անձանց վստահության ամրապնդում՝ տնտեսության մեջ լրացուցիչ ներդրումների ներգրավման նպատակով։

Հիմնական խնդիրներին համապատասխան՝ Գործակալությունն ապահովում է բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցումը , վարում է ֆիզիկական անձանց պահանջների ռեեստրը, հաշվառում է բանկերը, վարում դրանց ռեեստրը, որոշում է բանկերի ռիսկայնության խմբերը՝ օրացուցային վճարների հաշվարկման նպատակով, ստուգում է բանկերի կողմից պարտադիր վճարների փոխանցման ժամանակին և ամբողջական լինելը, տեղաբաշխում է պահուստի ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի որոշմամբ կատարում է բանկի կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի գործառույթները և տնտեսական գործեր քննող դատարանի որոշմամբ՝ բանկի սնանկության ընթացակարգի իրականացման ժամանակ հակաճգնաժամային կառավարչի գործառույթները և  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման մասին» Բելառուսի Հանրապետության 08.07.2008թ. թիվ 369-З օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։

Բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործող համակարգը ենթադրում է այն բանկի ֆիզիկական անձանց հաշիվներում առկա միջոցների և ավանդների   ամբողջական (հարյուր տոկոսանոց) հատուցում, որի բանկային գործունեություն իրականացնելու հատուկ թլիցենզիան(ֆիզիկական անձանց  բանկային ավանդներ (դեպոզիտներ) ներգրավելու բանկային գործառնություն իրականացնելու իրավունք) ընդհանուր առմամբ կամ մասամբ՝ նշված բանկային գործառնության իրականացման մասով, հետ է կանչվել։

Անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված է  բանկում տեղաբաշխված միջոցների  հատուցման  սահմանափակում՝ հարյուր հազար բելառուսական ռուբլուն համարժեք գումարի չափով։

Ընդ որում, արտարժույթով ավանդների գծով հատուցումն իրականացվում է ավանդի արժույթով կամ, ավանդատուի ցանկությամբ, բելառուսական ռուբլով։

Գործակալությունում հաշվառված են Բելառուսի Հանրապետության բոլոր բանկերը, որոնք ունեն Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի կողմից բնակչության դրամական միջոցները/ ավանդներ (դեպոզիտներ) ներգրավելու լիցենզիա։

15 տարի Գործակալության հուսալի պաշտպանության ներքո (adc.by)