ՌԴ ավանդների ապահովագրման համակարգը տարածվել է էլեկտրոնային դրամական միջոցների վրա – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

ՌԴ ավանդների ապահովագրման համակարգը տարածվել է էլեկտրոնային դրամական միջոցների վրա

27.08.2026 ժամը 09:19

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը 2026 թվականի օգոստոսի 4-ին ստորագրել է № 317-ՖԶ Դաշնային օրենքը ««Ռուսաստանի Դաշնության բանկերում ավանդների ապահովագրման մասին» Դաշնային օրենքում և «Անվճարունակության (սնանկության) մասին» Դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որի համաձայն ավանդների ապահովագրման համակարգում ներառվել են բանկերի հաճախորդների էլեկտրոնային դրամական միջոցները (էլեկտրոնային դրամապանակները)։ Էլեկտրոնային դրամապանակների տերերը կկարողանան ստանալ ապահովագրական հատուցում 1,4 միլիոն ռուբլու սահմանաչափով՝ վարկային կազմակերպության լիցենզիայի հետկանչման դեպքում։ Նորամուծությունը վերաբերում է այն անձանց միջոցներին, ովքեր անցել են նույնականացում կամ պարզեցված նույնականացում։ Հատուցումը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով։

Ընդունված օրենքը կապահովի հաշիվներում, ավանդներում և նույնականացված էլեկտրոնային դրամապանակներում տեղաբաշխված ավանդատուների միջոցների հավասար ապահովագրական պաշտպանություն։

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2027 թվականի փետրվարի 1-ից և կգործեն նշված ամսաթվից հետո տեղի ունեցած ապահովագրական դեպքերի նկատմամբ։

Ներբեռնել Դաշնային օրենքը