Կազանում տեղի է ունեցել ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների թվայնացման հարցերով աշխատանքային խմբի 2026 թ. երկրորդ նիստը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Կազանում տեղի է ունեցել ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների թվայնացման հարցերով աշխատանքային խմբի 2026 թ. երկրորդ նիստը

03.07.2026 ժամը 12:32

Կազան քաղաքում, Ռուսաստանի Դաշնություն, 2026 թ. հունիսի 24-ին առկա ձևաչափով տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ավանդների ապահովագրողների թվայնացման ոլորտում փոխգործակցության աշխատանքային խմբի տասնիններորդ նիստը:

Նիստի մասնակիցները քննարկել են պարտավորությունների ռեեստրների, պարտատերերի պահանջների ռեեստրների պատրաստման, ինչպես նաև դրանց ստուգման, սրբագրման և ռեեստրում նույնականացման տվյալների արդիականացման հարցերը: Այս ոլորտում իրենց փորձով կիսվել են Բելառուսի Հանրապետության Ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալության և Ռուսաստանի Դաշնության Ավանդների ապահովագրման գործակալության ներկայացուցիչները:

Բացի այդ, Աշխատանքային խմբի մասնակիցները կլոր սեղանի ձևաչափով շարունակել են ավանդների ապահովագրողների աշխատանքում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման հեռանկարների քննարկումը: