2025 թվականի հոկտեմբերին կայացան Ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստերը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

2025 թվականի հոկտեմբերին կայացան Ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստերը

23.10.2025 ժամը 13:23

Տեսակոնֆերանսի ձևաչափով 2025 թ. հոկտեմբերի 15-ին, 16-ին և 23-ին կայացան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում վարկային կազմակերպությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) հերթական նիստերը։

Փորձագիտական խմբի նիստերի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման «Համաձայնեցված առաջարկներ» նախագծի կետերը՝

     

  • Գլուխ 4. Ավանդների ապահովագրման համակարգի միջոցների աղբյուրները և օգտագործման ուղղությունները
  •  

  • Գլուխ 5. Ավանդների ապահովագրման համակարգի մասին հանրության իրազեկումը