2025 թ. սեպտեմբերի 10-11-ին Բելառուսի Հանրապետությունում կայացավ Եվրասիական տարածաշրջանի ավանդների ապահովագրողների գործնական սեմինարը
Եվրասիական տարածաշրջանի երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին բանկերի ավանդատուների և պարտատերերի շահերի պաշտպանության փորձով այն սեմինարին, որը կազմակերպել էր Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման գործակալությունը 2025 թ. սեպտեմբերի 10-11-ին՝ Բելառուսի Հանրապետության ազգային բանկի Ուսումնական կենտրոնում։
Գործնական սեմինարի ընթացքում լսվեցին հիմնական զեկույցները և անցկացվեցին 3 պանելային սեսիաներ։
Հիմնական զեկույցներ՝
- «Համակարգային ֆինանսական սթրեսի համալիր ցուցիչը Բելառուսի Հանրապետության համար» (զեկուցող՝ Բելառուսի Հանրապետության ազգային բանկ),
- «Բելառուսի Հանրապետության դեպոզիտների ապահովագրողի վերլուծական գործունեության զարգացումը 2025-2030 թվականների զարգացման ռազմավարության իրականացման շրջանակներում» (զեկուցող՝ Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման գործակալություն)։
«Բանկերի ռիսկերի գնահատման և դեպոզիտների ապահովագրողների պահուստին բանկերի երաշխավճարների տարբերակման վերաբերյալ վերլուծական գործունեություն» Սեսիա 1-ի շրջանակներում լսվեցին հետևյալ երկրային զեկույցները՝
- «ԴԱՄԱ-ի (IADI) հանձնարարականները և միջազգային փորձը տարբերակված երաշխավճարների համակարգի ներդրման և կիրառման վերաբերյալ» (զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ),
- «Տարբերակված դրույքաչափերի հիման վրա բանկերի ռիսկերի գնահատման և օրացուցային երաշխավճարների չափի հաշվարկման՝ Բելառուսի Հանրապետությունում գործող համակարգը» (զեկուցող՝ Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման գործակալություն),
- «Բանկերի տարբերակված երաշխավճարները դեպոզիտների երաշխավորման համակարգին. ռիսկերի գնահատում և բանկերի կայունություն» (զեկուցող՝ Ղազախստանի դեպոզիտների երաշխավորման հիմնադրամ),
- «Մասնակից բանկերի ռիսկերի գնահատման հիման վրա տարբերակված երաշխավճարների հաշվարկման մեթոդաբանության մշակում» (զեկուցող՝ Ղրղզստանի Հանրապետության դեպոզիտների պաշտպանության գործակալություն)։
«Բանկերի ֆինանսական վիճակի գնահատումը՝ ապահովագրական պատահարների վրա հասնելու հավանականությունը որոշելու նպատակով։ Որոշումների ընդունման վերլուծական ապահովումը բանկերում ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում (հատուցման վճարմամբ սնանկության և դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումների կիրառման միջև ընտրությունը՝ խնդրահարույց բանկի ֆինանսական առողջացմանը/կարգավորմանը ավանդների ապահովագրողի մասնակցությամբ)» Սեսիա 2-ի շրջանակներում դիտարկվեցին հետևյալ երկրային զեկույցները՝
- ««Ղազախստանի դեպոզիտների երաշխավորման հիմնադրամ» ԲԸ-ի մոտեցումները P&A-ի (Purchase and Assumption) կիրառման նպատակահարմարության գնահատման վերաբերյալ» (զեկուցող՝ Ղազախստանի դեպոզիտների երաշխավորման հիմնադրամ),
- «Ապահովագրական պատահարների վրա հասնելու հավանականության գնահատումը Ռուսաստանի Դաշնությունում» (զեկուցող՝ «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիա, Ռուսաստանի Դաշնություն)։
«Դեպոզիտների ապահովագրողի պահուստի բավարարության վերլուծություն, դրա վիճակի սթրես-թեստավորում, պահուստի դինամիկայի և դրա վրա բանկի երաշխավճարների ազդեցության կանխատեսում» Սեսիա 3-ի շրջանակներում լսվեցին հետևյալ երկրային զեկույցները՝
- «ԱԱԳ-ի (АСВ) փորձը ավանդների պարտադիր ապահովագրման հիմնադրամի միջոցների բավարարության գնահատման գործում» (զեկուցող՝ «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիա, Ռուսաստանի Դաշնություն),
- «Պարտադիր երաշխավճարների համակարգը Հայաստանի Հանրապետությունում և Հիմնադրամի մոտեցումները պահուստի ձևավորման և դրա բավարարության որոշման վերաբերյալ» (զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ),
- «Ավանդների ապահովագրման գործակալությունների պահուստների սթրես-թեստավորման մեթոդաբանությունները. միջազգային փորձ» (զեկուցող՝ Ղրղզստանի Հանրապետության դեպոզիտների պաշտպանության գործակալություն),
- «Բելառուսի Հանրապետության դեպոզիտների ապահովագրողի կողմից կիրառվող օրացուցային երաշխավճարների կանխատեսման մեթոդները և պահուստի ու բանկերի համախառն հաշվարկային բազայի հարաբերակցության դինամիկայի արդիական հարցերը» (զեկուցող՝ Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման գործակալություն),
- «Դեպոզիտների ապահովագրման հիմնադրամի ֆինանսական կայունությունը. պահուստի բավարարություն, սթրես-թեստավորում և դինամիկայի կանխատեսում» (զեկուցող՝ Ղազախստանի դեպոզիտների երաշխավորման հիմնադրամ)։
Սեմինարին ելույթ ունեցան նաև Ուզբեկստանի Հանրապետության բանկերում քաղաքացիների ավանդների երաշխավորման հիմնադրամի ներկայացուցիչները՝ «Ուզբեկստանի ավանդների երաշխավորման համակարգը» զեկույցով։