Կայացել է թվայնացման հարցերով ԵԱՏՄ ավանդներ ապահովագրողների աշխատանքային խմբի նիստը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Կայացել է թվայնացման հարցերով ԵԱՏՄ ավանդներ ապահովագրողների աշխատանքային խմբի նիստը

15.08.2025 ժամը 09:58

2025 թվականի օգոստոսի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է թվայնացման հարցերով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ավանդներ ապահովագրողների համագործակցության աշխատանքային խմբի տասնհինգերորդ նիստը։

Բելառուսի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալության ներկայացուցիչները կիսվել են Գործակալության նպատակների համար բանկերի վճարունակության վերլուծության, ռիսկերի որոշման և գնահատման իրենց փորձով։ Բացի այդ, Աշխատանքային խմբի անդամները քննարկել են հաջորդ նիստի օրակարգը և պայմանավորվել են այն անցկացնել 2025 թվականի հոկտեմբերի 14-ին։