Փորձագիտական խմբի նիստը կայացել է Դիլիջանում 2025 թվականի հուլիսի 17-ին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Փորձագիտական խմբի նիստը կայացել է Դիլիջանում 2025 թվականի հուլիսի 17-ին

24.07.2025 ժամը 14:03

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2025 թվականի հուլիսի 17-ին Դիլիջան քաղաքում (Հայաստանի Հանրապետություն) կայացել է հերթական նիստը, որի կազմակերպիչն էր Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Փորձագիտական խմբի նիստի շրջանակներում քննարկվել են հետևյալ հարցերը.

  • «Ավանդների ապահովագրման համակարգում ռիսկերի կառավարումը և ավանդների ապահովագրման համակարգի սթրես-թեստավորումը» և «Ավանդներ ապահովագրողի գործունեության անընդհատության ապահովման համակարգը» փորձագիտական եզրակացությունը (նախնական քննարկում);
  • «Գործընթացային կառավարումը և ներքին վերահսկողության համակարգը ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունում» փորձագիտական եզրակացությունը (նախնական քննարկում);
  • Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկներ՝ բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության առնչությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների և ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։