2025 թվականի հուլիսի 18-ին Դիլիջանում Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում անցկացվեծ պանելային նիստ – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

2025 թվականի հուլիսի 18-ին Դիլիջանում Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի 20-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում անցկացվեծ պանելային նիստ

24.07.2025 ժամը 14:50

«Ավանդների ապահովագրման (երաշխավորման) համակարգի դերը ֆինանսական կայունությունում» թեմայով պանելային նիստը կայացել է 2025 թվականի հուլիսի 18-ին Դիլիջան քաղաքում (Հայաստանի Հանրապետություն)։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։Միջոցառմանը մասնակցել են տասը երկրների ներկայացուցիչներ․ 

  • Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բացել են նիստը և ողջունել մասնակիցներին:
  • Ռուսաստանի Դաշնության «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Անդրեյ Մելնիկովը, զեկույցով հանդես գալով Ռուսաստանում ֆինանսական կայունության պահպանման գործում ավանդների ապահովագրման համակարգի դերի մասին, պատմել է երկարաժամկետ ապահովագրված ավանդների գծով հատուցման սահմանաչափի բարձրացման հետ կապված օրենսդրական նորարարությունների մասին:
  • Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Լիպնիցկին պատմել է պետության ֆինանսական կայունության պահպանման համակարգում Գործակալության դերի մասին:
  • Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի նախագահի տեղակալ Բոտա Ակբաևան պատմել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսական կայունության պահպանման գործում ավանդների ապահովագրման համակարգի դերի, մասնավորապես՝ ավանդների տոկոսադրույքների մակարդակի վրա ավանդների ապահովագրման համակարգի մասնակից բանկերի կողմից կատարվող վճարների դրույքաչափերի սահմանման բարեփոխված մեխանիզմի ազդեցության մասին:
  • Վրաստանի ավանդների ապահովագրման գործակալության ղեկավար Լևան Թոդուան նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել Ավանդների ապահովագրման գործակալության աշխատանքի և Վրաստանի ավանդների շուկայի մասին:
  • Հունգարիայի ավանդների ապահովագրման ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրաշ Կոմարը զեկույցով հանդես է եկել ֆինանսական կայունության ապահովման համակարգի այլ մասնակիցների հետ ավանդներ ապահովագրողի համագործակցության մասին։ Այս թեմայով ներկայացվել է Ավանդներ ապահովագրողների եվրոպական ֆորումի (EFDI) փաստաթուղթը, որի հեղինակներից մեկը պարոն Կոմարն է:
  • Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Ուսումնահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները ներկայացրել են ճգնաժամային ժամանակաշրջաններում ավանդների երաշխավորման համակարգի դերի ուսումնասիրության արդյունքները։ Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նախորդ ճգնաժամերը զգալի ազդեցություն են ունենում ավանդատուների խնայողական վարքագծի վրա:
  • Իտալական «DIAMAN Tech» ֆինտեխ ընկերության գլխավոր տնօրեն Մայքլ Զանոնը հանդես է եկել զեկույցով, որը վերաբերում էր   ինտեգրված սթրես-թեստերի և սիմուլյացիոն մոդելների միջոցով՝ ավանդների ապահովագրման համակարգի ներդրումային պորտֆելի ռազմավարական կայունության բարձրացմանը ։ Նա ընդգծել է ավանդներ ապահովագրողի ներդրումային պորտֆելի կայունության կարևորագույն նշանակությունը և ճկուն ու մասշտաբային հարթակի օգտագործման անհրաժեշտությունը, որը միավորում է գործառնական սահմանաչափերի միջոցով վերահսկողությունը հաշվապահական հաշվետվությունների հիման վրա կատարված գնահատման մեխանիզմի հետ: