Օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է 2025 թվականի հունիսի 19-ին
2025 թվականի հունիսի 19-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) նիստը։ Նիստը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով.
Փորձագիտական խմբի նիստի ընթացքում՝
- ներկայացվել են ԵԱՏՄ Ավանդների պաշտպանության տեղեկատվական պորտալի թարմացումները, ձևավորվել է աշխատանքային խումբ՝ դրա հետագա համալրման նպատակով;
- քննարկվել է 2025 թվականի հուլիսի 17-18-ը Հայաստանի Հանրապետության Դիլիջան քաղաքում կայանալիք Փորձագիտական խմբի հաջորդ նիստի օրակարգը;
տեղի է ունեցել քննարկում՝ ԵԱՏՄ անդամ երկրներում ավանդների ապահովագրման սահմանաչափերի սահմանման նվազագույն պահանջներին վերաբերող հանձնարարականների շուրջ՝ բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկների (Հանձնարարական) նախապատրաստման շրջանակներում։