Փորձագիտական խմբի նիստը կայացել է Մինսկում 2025 թվականի մայիսի 21-22-ը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2025 թվականի մայիսի 21-22-ը Մինսկ քաղաքում (Բելառուսի Հանրապետություն)
կայացել է հերթական նիստը, որի կազմակերպիչն էր Բելառուսի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալությունը։
Փորձագիտական խմբի նիստի շրջանակներում՝
- հաստատվել է «Հատուցումն ավանդատուի կողմից առցանց դիմումի և առանց դիմումի ներկայացման կարգով» փորձագիտական եզրակացությունը;
- հաստատվել է «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպության մանդատը» փորձագիտական եզրակացության վերանայված տարբերակը;
- քննարկվել են բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկները.
Միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների և ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։