Օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է 2025 թվականի ապրիլի 9-ին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը կայացել է 2025 թվականի ապրիլի 9-ին

09.04.2025 ժամը 16:10

2025 թվականի ապրիլի 9-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) նիստը.

Փորձագիտական խմբի նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների՝ բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հարցերը։ Մասնակիցները շարունակել են «Հատուցումն  ավանդատուի կողմից  առցանց դիմումի  և առանց դիմումի ներկայացման կարգով» փորձագիտական եզրակացության, ինչպես նաև բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ համաձայնեցված առաջարկների քննարկումը։