Եվրասիական տարածաշրջանի ավանդներ ապահովագրողների համար անցկացվել է գործնական սեմինար Ռուսաստանի Դաշնությունում 2025 թվականի ապրիլի 22-23-ը
Սեմինարի ընթացքում Եվրասիական տարածաշրջանի երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվել են ավանդատուների և բանկերի պարտատերերի շահերի պաշտպանության փորձով։ Սեմինարը կազմակերպել էր «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան 2025 թվականի ապրիլի 22-23-ը Նիժնի Նովգորոդում։
ԱԱԳ գլխավոր տնօրեն Անդրեյ Մելնիկովի խոսքով՝ նման սեմինարները նպաստում են եվրասիական տարածաշրջանի ավանդներ ապահովագրողների գործնական մշակումների խորացված ուսումնասիրությանը։
«Քննարկվող թեմաները՝ հատուցման կազմակերպումը, գործակալ բանկերի ընտրությունը և ավանդների ապահովագրման համակարգի մասնակիցների հետ համագործակցությունը, առավել արդիական և հեռանկարային են մեր երկրներում ֆինանսական կայունության ապահովման և ավանդատուների խնայողությունների պաշտպանության լուծումներ գտնելու տեսանկյունից»։
ԱԱԳ գլխավոր տնօրեն, Անդրեյ Մելնիկով
Սեմինարի զեկուցողներն ու ունկնդիրներն էին Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության ավանդներ ապահովագրող կազմակերպությունների ներկայացուցիչները։