Թվայնացման հարցերով աշխատանքային խմբի նիստը կայացել է Նիժնի Նովգորոդում 2025թ. ապրիլի 23-ին
Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների թվայնացման հարցերով աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում 2025 թվականի ապրիլի 23-ին Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում կայացել է տասներեքերորդ նիստը, որի կազմակերպիչն էր «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրման բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ապահովագրական առցանց վճարումների թեմայով զեկույցներով հանդես են եկել Բելառուսի Հանրապետության ավանդների երաշխավորման գործակալության և Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման գործակալության ներկայացուցիչները։ ԱԱԳ ներկայացուցիչները նաև պատմել են ավանդներ ապահովագրողի գործունեությունում արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառման մասին։