Կայացել է գործնական առցանց սեմինար՝ ԵԱՏՄ երկրներում ավանդների պաշտպանության մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացման թեմայով
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ղեկավարների խորհրդի որոշման համաձայն՝ 2025 թվականի մարտի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է գործնական սեմինար ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների աշխատակիցների համար՝ «Ավանդներ ապահովագրողների լուսաբանման քաղաքականությունը և երաշխավորված ավանդների հատուցման համակարգի և ավանդների պաշտպանության մասին քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված փորձառությունը» թեմայով։
Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման գործակալության կողմից։ Սեմինարի մասնակիցները փոխանակվել են իրենց փորձով և միմյանց հետ քննարկել իրենց հետաքրքրող հարցերը։
Զեկույցներով հանդես են եկել Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման գործակալության, Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի և Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության ներկայացուցիչները։
«Թվային տեխնոլոգիաների կիրառումը մեր խնդիրների լուծման օպտիմալ ուղին է»։
Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության գործադիր տնօրենի տեղակալ Նուռլան Մոկուշևիչ Բայբոսունով
Գործնական սեմինարին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների ավելի քան 40 աշխատակիցներ և ղեկավարներ։