Բիշքեկում 2025 թվականի փետրվարի 19-ին կայացել են Փորձագիտական և Աշխատանքային խմբերի, ինչպես նաև Ղեկավարների խորհրդի նիստերը
2025 թվականի փետրվարի 19-ին Բիշքեկ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) տեղի են ունեցել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) ավանդներ ապահովագրողների մասնակցությամբ միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Ավանդներ ապահովագրողների ղեկավարների խորհրդի, օրենսրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի և Թվայնացման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի նիստերը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2025 թվականի փետրվարի 19-ին Բիշքեկ քաղաքում (Ղրղզստանի Հանրապետություն) կայացել է հերթական նիստը, որի կազմակերպիչն էր Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալությունը։
Փորձագիտական խմբի նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգի հետևյալ հարցերը.
- «Բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ֆինանսավորումը և ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) հիմնադրամի միջոցների ձևավորման աղբյուրները» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) հիմնադրամի միջոցների ներդրումների կարգը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) հիմնադրամի միջոցների օգտագործման ուղղությունները» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Լուծարվող բանկի նկատմամբ ավանդներ ապահովագրողի պահանջի իրավունքը (միջոցների բռնագանձում)» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման կազմակերպության և ապահովագրված կրեդիտորներ ֆիզիկական անձանց պահանջների բավարարման հերթականությունը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների ապահովագրման համակարգի մասին հանրության իրազեկումը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Հատուցումն ավանդատուի կողմից առցանց դիմումի և առանց դիմումի ներկայացման կարգով» փորձագիտական եզրակացությունը (նախնական քննարկում);
- Ընդհանուր ֆինանսական շուկայի կարգավորման համար առաջարկություն:
Նաև կայացել է թվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների համագործակցության աշխատանքային խմբի նիստը։ Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման գործակալության մասնագետները կիսվել են էլեկտրոնային ծառայությունների անընդհատության և հասանելիության ապահովման փորձով։
Բացի այդ, տեղի է ունեցել ԵԱՏՄ երկրների անդամ պետությունների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ղեկավարների խորհրդի նիստ։ Մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել բանկային ոլորտում և ապահովագրման (երաշխավորման) համակարգերում տիրող իրավիճակի մասին, քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկաների ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և թվայնացման ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի գործունեության հարցերը, ինչպես նաև պատմել են ԵԱՏՄ ավանդների պաշտպանության տեղեկատվական պորտալի կատարելագործման մասին։
Միջոցառումներին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների և ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները։