Օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստը կայացել է 2025 թվականի հունվարի 21-ին
2025 թվականի հունվարի 21-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) նիստը։
Փորձագիտական խմբի նիստի ընթացքում քննարկվել են անդամ պետությունների՝ բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հարցերը։ Հաստատվել են «Լուծարվող բանկի ակտիվների կառավարումը և դրանց իրացումը (վաճառքը)» փորձագիտական եզրակացությունը և Փորձագիտական խմբի 2025 թվականի աշխատանքային պլանը։ Բացի այդ, մասնակիցները շարունակել են «Տերմինների բառարան (գլոսարիում)» փաստաթղթի քննարկումը։