ՌԴ ԱԱԳ-ն նախատեսում է ապահովել ապահովագրական հատուցումները Արագ վճարումների համակարգով (ԱՎՀ)
«Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան նախատեսում է ընդլայնել ավանդների գծով ապահովագրական հատուցման ուղիները։
Այսօր ապահովագրական հատուցումը կարելի է ստանալ հաշվի ռեկվիզիտներով, «Мир» քարտի համարով, կանխիկ կամ փոստային փոխանցումով։
ԱԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ 2027 թվականի հունվարից Գործակալությունը, մանրածախ ներդրողի պաշտպանության շրջանակներում, կսկսի աշխատել ֆինանսական շուկայի իր համար նոր հատվածում։ Պետական դուման 2024 թվականի դեկտեմբերի 17-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է կյանքի ապահովագրության պայմանագրերով իրավունքների երաշխավորման համակարգի ստեղծման մասին օրենքը։ ԱԱԳ-ն կերաշխավորի հատուցումը այդպիսի պայմանագրերով՝ մինչև 2,8 մլն ռուբլի գումարով, իսկ կյանքից հեռանալու ռիսկի դեպքում՝ մինչև 10 մլն ռուբլի։
«Ռուսաստանի Կենտրոնական Բանկի և Վճարային քարտերի ազգային համակարգի հետ համատեղ մենք ցանկանում ենք գործարկել ապահովագրական հատուցում ստանալու հինգերորդ եղանակը՝ Արագ վճարումների համակարգի միջոցով։ Եթե գոյություն ունի նման հարմար գործիք, ապա այն պետք է օգտագործվի նաև ավանդների ապահովագրման համակարգի զարգացման համար».
ԱԱԳ գլխավոր տնօրեն, Անդրեյ Մելնիկով, X բանկային իրավաբանական համաժողովում «Բանկային իրավունքը Ռուսաստանում. ճշգրտում ենք ուղին», 2024թ. դեկտեմբերի 18
Տեղեկանք:
Արագ վճարումների համակարգը (ԱՎՀ) Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի շուրջօրյա ծառայություն է, որը թույլ է տալիս ակնթարթորեն գումար փոխանցել տարբեր բանկերում գտնվող հաշիվների միջև՝ բջջային հեռախոսահամարով, վճարել գնումների, ծառայությունների և հարկերի համար, ինչպես նաև կատարել այլ գործառնություններ։