ՌԴ ԱԱԳ-ն կերաշխավորի միջոցների պահպանությունը կյանքի ապահովագրության պայմանագրերով – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

ՌԴ ԱԱԳ-ն կերաշխավորի միջոցների պահպանությունը կյանքի ապահովագրության պայմանագրերով

21.01.2025 ժամը 14:14

«Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան 2027 թվականի հունվարի 1-ից կերաշխավորի կյանքի ապահովագրության, այդ թվում՝ կյանքի բաժնային ապահովագրության (ԿԲԱ պայմանագրեր), ինչպես նաև համակցված պայմանագրերով ներդրված միջոցների պահպանությունը։ Վերջիններս, բացի կյանքի ապահովագրությունից, ներառում են պաշտպանություն դժբախտ պատահարներից, հիվանդություններից և բժշկական ապահովագրություն։

«Կյանքի ապահովագրության պայմանագրերով իրավունքների երաշխավորման մասին» թիվ 477-ՖՕ համապատասխան օրենքը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Ապահովագրական շուկայում երաշխավորման համակարգի ստեղծումը կամրապնդի քաղաքացիների վստահությունը կյանքի կամավոր ապահովագրության նկատմամբ և կընդլայնի ֆինանսական շուկայի այդ հատվածի զարգացման հեռանկարները։

Նորամուծությունների համաձայն՝ ապահովագրական ընկերության լիցենզիան հետ կանչելու դեպքում ապահովագրված անձը, ապահովագրական վճարի իրավունք ունենալու դեպքում, կստանա մինչև 2,8 մլն ռուբլու հատուցում։ Բարձրացված սահմանաչափը՝ մինչև 10 մլն ռուբլի, կիրառվում է ապահովագրվածի մահվան ռիսկի դեպքում։

Նույն սահմաններում ԱԱԳ-ն երաշխավորում է այն քաղաքացիների հատուցումները , ովքեր իրավունք ունեն ստանալու.

  • փրկագնի գումարը՝ միջոցների այն մասը, որը ներդրել է ապահովադիրը և որը ենթակա է վերադարձման, եթե կյանքի ապահովագրության պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է;
  • ապահովագրավճարը, որը հաշվարկվում է ելնելով ապահովագրության համար ներդրված գումարից և պայմանագրի չլրացած գործողության ժամկետից;
  • ներդրումային եկամտի գումարը, որը մուտքագրվել է ԿԲԱ պայմանագիր կնքած ապահովագրողի հաշվին; այլ վճարներ, որոնց ցանկը սահմանված է օրենքով։