Երևանում 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կայացել է օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Երևանում 2024 թվականի դեկտեմբերի 12-ին կայացել է օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը

12.12.2024 ժամը 17:51

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2024 թվականի դեկտեմբերի 12-ին Երևան քաղաքում (Հայաստանի Հանրապետություն) կայացել է հերթական նիստը, որի կազմակերպիչն էր Հայաստանի Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։ Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ երկրների ավանդների ապահովագրման  կազմակերպությունների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները։

Փորձագիտական խմբի նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգի հետևյալ հարցերը․

  • «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգի մասնակից բանկերի վճարների տեսակները և դրանց չափի որոշման ու ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) հիմնադրամ (ռեզերվ) վճարման կարգը» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի վերանայում);
  • «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգի մասնակից բանկերի կողմից վճարների չափի նվազեցման և/կամ վճարների դադարեցման հնարավորությունը» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի վերանայում);
  • «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) հիմնադրամի միջոցների նպատակային ցուցանիշը» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի վերանայում);
  • «Լուծարվող բանկի ակտիվների կառավարումը և դրանց իրացումը (վաճառքը)» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի քննարկում);
  • Փորձագիտական խմբի 2025 թվականի աշխատանքային պլանը;
  • «Տերմինների բառարան (գլոսարիում)» փաստաթուղթը (կրկնակի քննարկում)։

Բացի այդ, «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան ներկայացրել է ավանդների գծով ապահովագրական հատուցման առցանց կատարման ծառայության ներդրման իր փորձը։

«Ծառայությունը գործարկվել է 2024 թվականի մարտին։ Այն թույլ է տալիս ապահովագրական հատուցում ստանալ «Գոսուսլուգի» պորտալի և ԱԱԳ-ի կայքի միջոցով։ Ծառայության ութ ամսվա աշխատանքի ընթացքում 5,4 հազար ավանդատու առցանց դիմել է ապահովագրական հատուցման համար։ Նրանց վճարվել է 1,9 մլրդ ռուբլի»։

ԱԱԳ գլխավոր տնօրենի տեղակալ, Նատալյա Ֆյոդորովա

Տեղեկանք: Փորձագիտական խումբը ստեղծվել է 2019 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի աշխատանքի հիմնական նպատակներն են՝ ԵԱՏՄ երկրների ազգային օրենսդրության, ավանդների ապահովագրման ոլորտում միջազգային լավագույն փորձի վերլուծությունը, Միության պետությունների օրենսդրության ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունների պատրաստումը և այլն.