Կայացել է թվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ երկրների ավանդներ ապահովագրողների աշխատանքային խմբի տասներկուերորդ նիստը
20.11.2024 ժամը 17:28
2024 թվականի նոյեմբերի 20-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է թվայնացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ավանդներ ապահովագրողների համագործակցության աշխատանքային խմբի տասներկուերորդ նիստը։
Աշխատանքային խմբի նիստի շրջանակներում մասնակիցները քննարկել են 2025 թվականի աշխատանքային պլանը և նախնական հաստատել են զեկույցների և քննարկումների համար հետևյալ թեմաները.
- էլեկտրոնային ծառայությունների հասանելիության անընդհատության ապահովում։ Ծառայության մակարդակը;
- առցանց հատուցում;
- արհեստական բանականության տեխնոլոգիաները ավանդներապահովագրողի գործունեությունում ՝ առաջին նախագծերը;
- տեղեկատվական համակարգեր՝ բանկերի վճարունակության վիճակի վերլուծության նպատակով; Գործակալությունների նպատակների համար ռիսկերի որոշման և գնահատման համար (պարբերական վճարներումներ, ֆինանսական վիճակի վատթարացման հավանականության գնահատում);
- կադրային համակարգի թվայնացում։
Բացի այդ, նիստում երկարաձգվել են Աշխատանքային խմբի գործող ղեկավարի և պատասխանատու քարտուղարի լիազորությունները։