Ալմաթիում 2024 թվականի հոկտեմբերի 23-ին կայացել է ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների թվայնացման աշխատանքային խմբի նիստը
Թվայնացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների համագործակցության աշխատանքային խմբի գործունեության շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 23-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում կայացել է տասնմեկերորդ նիստը, որի կազմակերպիչն էր Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդների ապահովագրման բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ռուսաստանի Դաշնության ավանդների ապահովագրման գործակալության և Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի ներկայացուցիչները զեկույցներով հանդես են եկել բանկի ժամանակավոր ադմինիստրացիայի աշխատանքի, բանկի լուծարման և սնանկության, ինչպես նաև գործող բանկերում տեղեկատվական ենթահամակարգերի օգտագործման վերաբերյալ թեմաներով։