Ալմաթիում 2024 թվականի հոկտեմբերի 22-ին կայացել է օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի գործունեության շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Ալմաթի քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն) կայացել է հերթական նիստը, որի կազմակերպիչն էր Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը։ Նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ երկրների ավանդների պաշտպանությանկազմակերպությունների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչները.
Փորձագիտական խմբի նիստի շրջանակներում քննարկվել են հետևյալ հարցերը.
- «Բանկերի անդամակցությունը ավանդների ապահովագրման համակարգին» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Մասնակից բանկերի ավանդների ապահովագրման համակարգի վճարների տեսակները և դրանց որոշման ու Ավանդների ապահովագրման հիմնադրամին վճարման կարգը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների ապահովագրման (երաշխավորման) համակարգի մասնակից-բանկերի կողմից վճարների չափի նվազեցման և/կամ վճարումների դադարեցման հնարավորությունը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Ավանդների ապահովագրման հիմնադրամի միջոցների նպատակային ցուցանիշը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
- «Լուծարվող բանկի ակտիվների կառավարումը և դրանց իրացումը (վաճառքը)» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի քննարկում);
- «ԱԱԳ» ՊԿ-ում ներքին վերահսկողության և ռիսկերի կառավարման համակարգերի գործունեության միջազգային փորձի կիրառումը» զեկույցը;
- «Տերմինների բառարան (գլոսարիում)» փաստաթուղթը (կրկնակի քննարկում);
- Փորձագիտական խմբի 2025 թվականի աշխատանքային պլանը։