Կայացել է օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Կայացել է օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստը

25.09.2024 ժամը 16:35

2024 թվականի սեպտեմբերի 25-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) նիստը.

Փորձագիտական խմբի նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում՝ անդամ պետությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման իրականացման, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հարցերի շուրջ։

Նիստի շրջանակներում համաձայնեցվել են նախկինում հաստատված փորձագիտական եզրակացությունների վերանայված տարբերակները.

  • «Հատուցում ստանալու համար ավանդատուի կողմից դիմումի ներկայացման ժամկետը»;
  • «Հատուցումը սկսելու ժամկետը և ավանդատուների ռեեստրին հասանելիություն ստանալու ժամկետները»;
  • «Բանկերի վերակազմակերպման դեպքում ավանդների առանձնացված ապահովագրումը(երաշխավորումը) որոշակի ժամկետով երկարաձգելու մեխանիզմները»; «Հատուցման նպատակով համար գործակալ բանկերի ընտրությունը»։