IADI-ի միջազգային համաժողովը և տարածաշրջանային կոմիտեների նիստերը կայացել են Թբիլիսիում (Վրաստան) 2024 թվականի հուլիսի 4-6-ը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

IADI-ի միջազգային համաժողովը և տարածաշրջանային կոմիտեների նիստերը կայացել են Թբիլիսիում (Վրաստան) 2024 թվականի հուլիսի 4-6-ը

23.08.2024 ժամը 10:59

2024 թվականի հուլիսի 4-6-ը Թբիլիսիում (Վրաստան) տեղի են ունեցել միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ «Ավանդներապահովագրողները և բանկերի կարգավորումը. արդի վիճակը և ապագա մարտահրավերները» թեմայով միջազգային համաժողովը, Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի (ԱԱՄԱ, IADI) Եվրասիական տարածաշրջանային կոմիտեի (EARC) տարեկան ժողովը և Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի (ERC) ժողովը։ Միջազգային միջոցառումները կազմակերպվել էին Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիայի կողմից՝ Վրաստանի ավանդների ապահովագրման գործակալության հետ համատեղ։

Համաժողովին մասնակցել են 30 երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում քննարկվել են բանկերի անվճարունակության կարգավորման հարցեր, որոնք ներկայացվել են ԱԱՄԱ-ի Եվրասիական և Եվրոպական տարածաշրջանային կոմիտեների անդամ երկրների վերահսկող մարմինների կողմից որոշումների կայացման գործընթացում բանկերի վերակառուցման և ավանդներ ապահովագրողների մասնակցության մոտեցումների կիրառման փորձով։ Ավստրիայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Վրաստանի և Լեհաստանի ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների բանախոսները կիսվել են իրենց փորձով և քննարկումներ են անցկացրել համապատասխան թեմայի շուրջ։

Եվրոպական տարածաշրջանային կոմիտեի նիստում մասնակիցները քննարկել են 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը։

Եվրասիական տարածաշրջանային կոմիտեի տարեկան ժողովում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի և Մոնղոլիայի ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ղեկավարների զեկույցները՝ այդ երկրներում ավանդների ապահովագրման (երաշխավորման)  համակարգերի զարգացման վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանը, Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության գործադիր տնօրեն Կադիրբեկ Բուկուևը, ինչպես նաև Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի նախագահի տեղակալ Բոտա Ակբաևան մասնակիցներին պատմել են 2024 թվականի II եռամսյակի ընթացքում իրենց կազմակերպությունների գործունեության մեջ տեղի ունեցած առանցքային փոփոխությունների մասին.

Հայաստանի Հիմնադրամից Հերմինե Հարությունյանը նաև տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների մասին, որոնք վերաբերում են անվճարունակ բանկերի կարգավորման նոր մեխանիզմների ներդրմանը և կարգավորման գործընթացում Հայաստանի Հիմնադրամի դերին։

Եվրասիական տարածաշրջանային կոմիտեի նիստի վերջում տեղի է ունեցել խորհրդանիշի հանդիսավոր փոխանցում. 2025 թվականին կոմիտեի հաջորդ նիստը կազմակերպելու պատիվը տրվել է Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամին։

Միջազգային միջոցառումների ընթացքում՝ 2024 թվականի հուլիսի 5-ին, ստորագրվել են փոխըմբռնման և համագործակցության մի քանի հուշագրեր՝ Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության և Վրաստանի ավանդների ապահովագրման գործակալության միջև, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալության և Թուրքիայի խնայողական ավանդների ապահովագրման հիմնադրամի միջև։ Փոխըմբռնման և համագործակցության հուշագրերի ստորագրման նպատակն է ավանդների պաշտպանության ոլորտում տեղեկատվության փոխանակումը, համագործակցության ամրապնդումը և ԱԱՄԱ-ի անդամների հետ համատեղ աշխատանքի իրականացումը.

Տեղեկանք: Ավանդներ ապահովագրողների միջազգային ասոցիացիան (IADI) գլոբալ ֆորում է, որտեղ ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունները, ինչպես նաև ֆինանսական կայունության պահպանման համակարգերի այլ մասնակիցներ և միջազգային ֆինանսական ինստիտուտներ համատեղ աշխատում են ավանդատուների պաշտպանության, բանկերի անվճարունակության կարգավորման և ֆինանսական կայունության ոլորտներում լավագույն փորձի առաջմղման ուղղությամբ։ Ներկայումս այն ունի 98 անդամ (ավանդների ապահովագրողներ), 11 զուգորդված անդամ (կենտրոնական բանկեր և այլ ազգային մարմիններ) և 17 գործընկեր (ոչ առևտրային ազգային և միջազգային կազմակերպություններ)։ Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամը ԱԱՄԱ-ի անդամ է 2003 թվականից, Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալությունը՝ 2013 թվականից, Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը՝ 2022 թվականից.