Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի հուլիսի 17-18-ը կայացել են Փորձագիտական խմբի և Ղեկավարների խորհրդի նիստերը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ռուսաստանի Դաշնությունում 2024 թվականի հուլիսի 17-18-ը կայացել են Փորձագիտական խմբի և Ղեկավարների խորհրդի նիստերը

26.07.2024 ժամը 11:06

Սանկտ Պետերբուրգում միջազգային միջոցառումների շրջանակներում 2024 թվականի հուլիսի 17-18-ը կայացել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) և ԵԱՏՄ երկրների ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ղեկավարների խորհրդի (այսուհետ՝ Ղեկավարների խորհուրդ) նիստերը։

Միջոցառումների կազմակերպիչն էր «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիան։ Նիստերին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ԵԱՏՄ անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների և կարգավորող մարմինների, ինչպես նաև Ուզբեկստանի Հանրապետության բանկերում քաղաքացիների ավանդների երաշխավորման հիմնադրամի ներկայացուցիչները։

Փորձագիտական խմբի նիստի ընթացքում տեղի է ունեցել քննարկում՝ անդամ պետությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման իրականացման, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հարցերի շուրջ.

Նիստի շրջանակներում քննարկվել են օրակարգի հետևյալ հարցերը.

  • «Ապահովագրության օբյեկտները» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի վերանայում);
  • «Ապահովագրական հատուցման չափը» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի վերանայում);
  • «Ապահովագրական դեպք» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
  • «Հատուցումը սկսելու ժամկետը և ավանդատուների ռեեստրին հասանելիություն ստանալու ժամկետը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
  • «Հատուցում ստանալու համար ավանդատուի կողմից դիմումի ներկայացման ժամկետը » փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
  • «Բանկերի միաձուլման և միացման դեպքում ապահովագրական պաշտպանությունը որոշակի ժամկետով երկարաձգելու մեխանիզմները» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
  • «Ապահովագրական հատուցման նպատակով գործակալ բանկերի ընտրությունը» փորձագիտական եզրակացությունը (նախնական վերանայում);
  • «Բանկի սնանկացմանը մասնակից անձանց պատասխանատվության ենթարկումը և այդ գործընթացում ավանդների ապահովագրողի դերը» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի քննարկում);
  • «Լուծարվող բանկի նկատմամբ ավանդներ ապահովագրողի պահանջի իրավունքը (միջոցների բռնագանձում)» փորձագիտական եզրակացությունը (կրկնակի քննարկում);
  • «Լուծարվող բանկի ակտիվների կառավարումը և դրանց իրացումը (վաճառքը)» փորձագիտական եզրակացությունը (նախնական քննարկում);
  • «Տերմինների բառարան (գլոսարիում)» փաստաթուղթը (կրկնակի քննարկում).

Ղեկավարների խորհրդի շրջանակներում 2024 թվականի հուլիսի 18-ին ավանդների ապահովագրման կազմակերպությունների ղեկավարները տեղեկատվություն են փոխանակել ԵԱՏՄ անդամ պետությունների բանկային ոլորտներում և ավանդների պաշտպանության համակարգերում տիրող իրավիճակի մասին, ինչպես նաև քննարկել են Ներդաշնակեցման փորձագիտական խմբի և թվայնացման, ավտոմատացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքները.

Բացի այդ, նիստում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ՝ Միության անդամ պետությունների ավանդներ ապահովագրողների աշխատակիցների համար գործնական սեմինարներ անցկացնելու վերաբերյալ։