Ֆինանսական գրագիտությանն ուղղված միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ֆինանսական գրագիտությանն ուղղված միջոցառումներ Հայաստանի Հանրապետությունում

29.07.2024 ժամը 12:46

Լինելով Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ռազմավարության մշակման և իրականացման հանձնաժողովի անդամ՝ Հայաստանի Հանրապետության Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը 2024 թվականի մայիսին և հուլիսին մասնակցել է դպրոցականների շրջանում գրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, Հիմնադրամի աշխատակիցները մասնակցել են ամենամյա «Բրեյն Ռինգ» ինտելեկտուալ խաղին, «ՎԻԿԻԱՄԻՍ» մրցույթին, «Վիքիմեդիան կանանց համար» նախագծին, ինչպես նաև պատանեկան ճամբարում անցկացվող միջոցառմանը։

Միջոցառումների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Հիմնադրամի գործունեության մասին պրեզենտացիաներ  և կազմակերպել քննարկումներ տարբեր ֆինանսական թեմաներով։ Միջոցառումների մասնակիցներին հանձնվել են մրցանակներ և հուշանվերներ։