Կայացել է ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների թվայնացման աշխատանքային խմբի իններորդ նիստը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Կայացել է ԵԱՏՄ ավանդների ապահովագրողների թվայնացման աշխատանքային խմբի իններորդ նիստը

26.06.2024 ժամը 15:00

2024 թվականի հունիսի 26-ին տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է թվայնացման ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ավանդներ ապահովագրողների համագործակցության աշխատանքային խմբի իններորդ նիստը։ Աշխատանքային խմբի նիստի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության «Ավանդների ապահովագրման գործակալություն» պետական կորպորացիան (Ռուսաստանի Դաշնության գործակալություն) և Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը (Հայաստանի Հանրապետության հիմնադրամ) կիսվել են դիմումների ներկայացման և  առցանց վճարման գործիքների ներդրման փորձով։

Ռուսաստանի Դաշնության գործակալության ներկայացուցիչները պատմել են, որ 2024 թվականի մարտից ապահովագրված ավանդի հատուցումը ստանալու դիմումը կարելի է ներկայացնել հեռավար՝ Ռուսաստանի Դաշնության գործակալության կայքում կամ ռուսական «Գոսուսլուգի» պորտալում։ Ռուսաստանի Դաշնության գործակալությունը միջոցները փոխանցում է ավանդատուին՝ նրա դիմումում նշված բանկային հաշվի ռեկվիզիտներով, ընդ որում «Мир» վճարային համակարգի քարտապանները կարող են վճարումը ստանալ քարտի համարով։ Ծառայությունը հասանելի է ավանդատուների բոլոր կատեգորիաների համար։

Հայաստանի Հանրապետության հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են ապահովագրված ավանդների վճարումների մասնակի ավտոմատացման  կայքի մշակման մասին, որը կիրականացնի կապի ալիքի գործառույթներ Հայաստանի Հանրապետության հիմնադրամի և գործակալ բանկերի միջև՝ ավանդատուներին ապահովագրական հատուցում վճարելիս։ Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական հատուցման վճարումը հնարավոր է կանխիկ ձևով կամ ավանդատուի կողմից նշված հաշվին փոխանցումով։

Աշխատանքային խմբի նիստին մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ավանդների ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների ներկայացուցիչները։