ՌԴ-ում ապահովագրված ավանդների հատուցումն այժմ կարելի է ստանալ առցանց – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

ՌԴ-ում ապահովագրված ավանդների հատուցումն այժմ կարելի է ստանալ առցանց

29.03.2024 ժամը 11:52

2024 թվականի մարտի 19-ից ավանդի ապահովագրական հատուցում ստանալու դիմումը կարելի է ներկայացնել հեռավար «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիայի կայքում կամ Պետական ծառայությունների միասնական պորտալի («Գոսուսլուգի») միջոցով։

Դա հնարավոր է դարձել «Ռուսաստանի Դաշնության բանկերում ավանդների ապահովագրման մասին» դաշնային օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո։

Գործակալությունը միջոցները կփոխանցի ավանդատուին՝ նրա դիմումում նշված բանկային հաշվի վավերապայմաններով։ «Мир» ազգային վճարային համակարգի քարտերի սեփականատերերը կարող են դիմում ներկայացնել առանց վավերապայմաններ նշելու։ Միջոցները կփոխանցվեն քարտի համարով։

Ծառայությունը հասանելի է ավանդատուների բոլոր կատեգորիաներին։

Այն քաղաքացի երը, որոնց հարմար չէ հեռավար վճարումների ձևաչափը, կարող են ապահովագրական հատուցում ստանալ, ինչպես և նախկինում, անձամբ դիմելով լիազորված գործակալ բանկ կամ ԱԱԳ գրասենյակ։

Բացի այդ, «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիայի կայքում սկսել է գործել ծառայություն, որի միջոցով կարելի է ստուգել ԱԱԳ ներկայացված դիմումի կարգավիճակը։

Այն թույլ է տալիս ճշտել ապահովագրական հատուցման դիմումի, պարտատիրոջ պահանջի ներկայացման, տեղեկանք ստանալու հարցման և այլ դիմումների կարգավիճակը։ Ծառայությունից կարող են օգտվել ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր դիմել են՝

  • ԱԱԳ կայքի միջոցով,
  • էլեկտրոնային փոստի միջոցով,
  • «Почта России»-ի միջոցով,
  • անձամբ ԱԱԳ գրասենյակում։