Կայացել է «Հաջողության պատմություն. 20 տարի ռուսական ավանդների ապահովագրման համակարգին» միջազգային համաժողովը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Կայացել է «Հաջողության պատմություն. 20 տարի ռուսական ավանդների ապահովագրման համակարգին» միջազգային համաժողովը

02.02.2024 ժամը 12:05

Մոսկվայում տեղի է ունեցել «Հաջողության պատմություն. 20 տարի ռուսական ավանդների ապահովագրման համակարգին» միջազգային համաժողովը, որի կազմակերպիչն էր «Ավանդների ապահովագրման գործակալություն» (ԱԱԳ) պետական կորպորացիան։

Միջոցառմանը մասնակցել են օրենսդիր և գործադիր իշխանության, բանկային և փորձագիտական հանրության, 20 երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ բոլոր երկրների ավանդների ապահովագրման կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Համաժողովի գլխավոր թեման ավանդատուների խնայողությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումն էր։

«Ռուսաստանի Դաշնության Կառավարության և Ռուսաստանի Կենտրոնական Բանկի պլանաչափ աշխատանքը թույլ է տվել հավասարակշռության հասնել բանկային հատվածում, ապահովել ռուսական ֆինանսական համակարգի կայունությունը արտաքին ցնցումների պայմաններում։ Սա Ռուսաստանի Դաշնության ֆինանսական ինքնիշխանության և քաղաքացիների բարեկեցության բարձրացման պայմանն է»։

Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարի տեղակալ, Ալեքսեյ Մոիսեև

«ԱԱԳ-ն անմիջական մասնակցություն է ունենում ֆինանսական հատվածի կայունության ապահովման գործում։ Հուսով եմ, որ Գործակալությունը հետագայում ևս արդյունավետ կերպով կարձագանքի նոր մարտահրավերներին»։

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, Նիկոլայ Ժուրավլյով

Ռուսաստանի Կենտրոնական Բանկի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Տուլինը ուշադրություն է հրավիրել ավանդների ապահովագրման համակարգի կարևոր դերին՝ բանկային համակարգի նկատմամբ հասարակության վստահության ձևավորման համար։

«20 տարվա ընթացքում   ապահովագրված ավանդների ստանդարտ սահմանաչափն աճել է ավելի քան 10 անգամ՝ հասնելով 1,4 մլն ռուբլու։ Այսօր պետության պաշտպանության ներքո են գտնվում 60 տրիլիոն ռուբլի գումարի ավանդներ և հաշիվներ»։

ԱԱԳ գլխավոր տնօրեն, Անդրեյ Մելնիկով

Իր հերթին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը նշել է գործնական փորձի փոխանակման կարևորությունը։

«Ձևավորվել է ԵՏՀ-ի և ԱԱԳ-ի ներկայացուցիչների կանոնավոր համագործակցության լավ պրակտիկա։ Այս համագործակցությունը ունի բարձր գործնական նշանակություն և համապատասխանում է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ամենաարդիական պահանջներից մեկին՝ ավանդատուների անվտանգությանը»։

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար, Բակիտժան Սագինտաև

Միջոցառումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 31-ից փետրվարի 1-ը։