Ղազախստանի Հանրապետությունում ավանդ ներդնելիս տեղեկացեք երաշխավորված գումարի չափի մասին – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ղազախստանի Հանրապետությունում ավանդ ներդնելիս տեղեկացեք երաշխավորված գումարի չափի մասին

12.01.2024 ժամը 14:59

Ինչպես գիտեք, օրենսդրության պահանջներին համապատասխան, երկրորդ մակարդակի բանկերն իրենց հաճախորդներին տեղեկացնում են ավանդների երաշխավորման համակարգին անդամակցելու մասին, ինչպես նաև բանկային հաշվի/ավանդի պայմանագիր կնքելիս ծանուցում են հատուցման վճարման ժամկետների և կարգի մասին՝ Ղազախստանի ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից սահմանված ձևաթղթի միջոցով։ Դրան կարելի է ծանոթանալ Ղազախստանի հիմնադրամի կայքում։

Ընդ որում, ավանդային շուկայում պրոդուկտների լայն տեսականին հաճախ հանգեցնում է ավանդատուների կողմից դրանց էական պայմանների ոչ ճիշտ ըմբռնմանը, ինչի հետևանքով ավանդատուները դժվարանում են  որոշել ավանդի տեսակը և դրան համապատասխանող երաշխավորված հատուցման ենթակա գումարը՝  բանկին լիցենզիայից զրկելու դեպքում։

Այսպես, ՂԱԵՀ-ի նախաձեռնությամբ՝ ի շահ ավանդատուների, ինչպես նաև բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման նպատակով, Հիմնադրամը բանկերի հետ համատեղ մեծ աշխատանք է տարել հաճախորդներին ծանուցելու կարգի կատարելագործման ուղղությամբ։

2023 թվականի հուլիսի 1-ից ՂԱԵՀ-ի ծանուցման ձևաթղթում, որը ներկայացվում է բանկի կողմից բանկային հաշվի/ավանդի պայմանագիր կնքելիս, դուք կկարողանաք իմանալ բանկի լիցենզիայից զրկվելու դեպքում հատուցման գումարի հաշվարկման առանձնահատկությունների մասին

  • մի քանի ավանդներ մեկ բանկում ունենալու դեպքում,
  • արտարժույթով ավանդներ ունենալու դեպքում,
  • բանկի նկատմամբ (եթե դուք միաժամանակ այդ բանկի փոխառուն եք) ձեր պարտքի գումարի հաշվանցման վերաբերյալ ։

Ընդ որում, այս տեղեկատվությունը ավանդատուն ստանում է անկախ նրանից, թե ինչ եղանակով է կնքում պայմանագիրը՝ առցանց՝ կայքում կամ բանկի բջջային հավելվածում, թե դրա մասնաճյուղում։ Որոշ բանկեր այս տեղեկությունները նշում են իրենց կայքում տեղադրված պայմանագրի ընդհանուր պայմաններում։

Նաև ուշադրություն դարձրեք, որ ծանուցման թարմացված ձևը պարունակում է հղում առանձին փաստաթղթին (ստորագրվում է պայմանագիրը կնքելիս), որտեղ պարտադիր կարգով արտացոլվում է տեղեկատվություն կոնկրետ բանկային պրոդուկտի հիմնական պայմանների մասին՝ տեսակը, արժույթը, միջոցների լրիվ/մասնակի վաղաժամկետ հետ վերցնելու պայմանները և երաշխիքի առավելագույն գումարը։

Օրինակ, եթե բանկի մասնաճյուղում հաճախորդը բացում է ժամկետային ավանդ տենգեով, ապա դիմումում կամ այլ փաստաթղթում, որը ավանդատուն ստորագրում է բանկային պայմանագրի կնքման փուլում, կարտացոլվի, որ ավանդը՝

  • ժամկետային է,
  • տեղաբաշխված է տենգեով,
  • հասանելի է վաղաժամկետ հետ վերցնելու համար ավանդատուի պահանջից հետո 7 օրվա ընթացքում,
  • ծածկված է ՂԱԵՀ-ի երաշխիքով՝ 10 միլիոն տենգեի սահմաններում։

Նման ավանդն արտարժույթով բացելու դեպքում փաստաթղթում, բացի տեսակից, արժույթից և հետ վերցնելու պայմաններից, կնշվի երաշխիքի առավելագույն գումարը՝ 5 միլիոն տենգե։

Իսկ, օրինակ, տենգեով խնայողական ավանդ բացելու դեպքում, բացի հիմնական պայմաններից, բանկը կծանուցի, որ երաշխիքի առավելագույն գումարը կկազմի 20 միլիոն տենգե։

Նշված տեղեկատվությունը տարածվում է ավանդների երաշխավորման համակարգի մասնակից բանկի բոլոր պրոդուկտների վրա՝ ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Այսինքն՝ ինչպես ավանդների, այնպես էլ հաճախորդների դրամական միջոցների վրա, որոնք տեղաբաշխված են ընթացիկ հաշիվներում և վճարային քարտերում՝ տենգեով և արտարժույթով։

Այսպիսով, Հիմնադրամի և բանկերի համատեղ աշխատանքի արդյունքում այժմ ավանդատուին հասանելի է բանկային հաշվի/ավանդի և դրա երաշխավորման մեխանիզմի մասին ողջ կարևոր տեղեկատվությունը դեռևս մինչև բանկային պայմանագրի ստորագրումը։ Դրա ուշադիր ուսումնասիրությունը կօգնի հասկանալ ավանդատուի միջոցների ծածկույթի մակարդակը ՂԱԵՀ-ի երաշխիքով՝ բանկի լիցենզիայից զրկվելու դեպքում, և, երաշխիքի սահմանաչափերը գերազանցելու դեպքում, ժամանակին դիվերսիֆիկացնել միջոցները՝ դրանք տեղաբաշխելով մի քանի բանկերում՝ օրենսդրությամբ սահմանված առավելագույն չափերի սահմաններում։

Ներկա պահին երկրորդ մակարդակի 13 բանկ իրականացրել է այս ֆունկցիոնալը (բացառությամբ «Սիթիբանկ Ղազախստան» ԲԸ-ի, որը չի սպասարկում ֆիզիկական անձանց), 5 բանկ գտնվում է իրականացման ավարտական փուլում։

Հիշեցնում ենք, որ ղազախստանցի ավանդատուների ավանդները ավտոմատ կերպով գտնվում են ՂԱԵՀ-ի պաշտպանության ներքո՝ ավանդների երաշխավորման համակարգի մասնակից բանկերում (բոլոր ղազախական բանկերը, որոնք ընդունում են ավանդներ, բացում և վարում են ֆիզիկական անձանց բանկային հաշիվներ, բացառությամբ իսլամական բանկերի) բանկային ավանդի և (կամ) բանկային հաշվի պայմանագիր կնքելու պահից։

Բացի այդ,  ավանդատուները միշտ կարող են օգտվել ՂԱԵՀ-ի կայքում առկա հաշվիչից, որի միջոցով կարելի է հեշտությամբ հաշվարկել ավանդի/հաշվի երաշխավորված գումարը՝ հաշվի առնելով հաշվեգրված տոկոսները, ավանդի տեսակն ու արժույթը, արտարժույթի փոխարժեքը և բանկում վարկերի առկայությունը։

Երկրորդ մակարդակի բանկերում տեղաբաշխված ավանդների երաշխավորման մասին ավելի մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՂԱԵՀ-ի kdif.kz կայքում, կամ հարցերն ուղարկել info@kdif.kz էլեկտրոնային փոստին, կամ դիմել ՂԱԵՀ-ի զանգերի կենտրոն՝ 1460 հեռախոսահամարով (զանգն անվճար է)։