Մինսկում կայացել է Ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խմբի նիստը
Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում 2026 թ. մայիսի 13-14-ը առկա ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով Փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) նիստը: Փորձագիտական խմբի նիստի կազմակերպիչն է հանդիսացել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալություն» պետական հիմնարկը:
Նիստի ընթացքում Փորձագիտական խմբի անդամները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին առընթեր ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման հարցերով աշխատանքային խմբի բանկային հատվածի ենթախմբի մասնակիցների հետ համատեղ քննարկել են բնակչության ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) համակարգերի գործունեության վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման շուրջ Համաձայնեցված առաջարկությունների նախագիծը:
Բացի այդ, նիստի ընթացքում նախնական կարգով դիտարկվել է «Ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունների նկատմամբ հարկային քաղաքականությունը» պարամետրի գծով Փորձագիտական եզրակացությունը և հաստատվել են Փորձագիտական եզրակացություններ հետևյալ պարամետրերով.
- «Գործընթացների կառավարումը և ներքին հսկողության համակարգը ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման) կազմակերպությունում»,
- «Դեպոզիտներ ապահովագրողի գործունեության անընդհատության ապահովման համակարգը»,
- «Ռիսկերի կառավարումը ավանդների ապահովագրման համակարգում, ավանդների ապահովագրման համակարգի սթրես-թեստավորումը»: