Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի 1-ին եռամսյակի կարևոր իրադարձությունների ամփոփում – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի 1-ին եռամսյակի կարևոր իրադարձությունների ամփոփում

16.04.2026 ժամը 09:14

​2026 թվականի I եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկացման, ինչպես նաև բանկային շուկայի գործունեության ոլորտներում տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները.

1. Հաստատվել և հրապարակվել է «ԱԱԳ» (АСВ) ՊԿ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը:

Ապահովագրական հատուցումների սկզբին նախապատրաստվելու միջին ժամկետը կազմել է 4,3 օր: Ավանդների պարտադիր ապահովագրության հիմնադրամի (ԱՊԱՀ) միջոցների չափը 2025 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 1,14 տրիլիոն ռուբլու: 2025 թվականի ընթացքում դրա հաշիվներին մուտքագրվել է 387,8 միլիարդ ռուբլի:

Ներբեռնել «ԱԱԳ» ՊԿ 2025 թվականի տարեկան հաշվետվությունը

2. Հաստատվել և հրապարակվել է «ԱԱԳ» ՊԿ զարգացման ռազմավարությունը մինչև 2030 թվականը:

Ռազմավարության առաջնահերթ խնդիրների թվում են՝

– մինչև 2030 թվականի ավարտը 125 ակտիվ լուծարման գործընթացների ավարտը.

– լուծարման նոր գործընթացները չպետք է տևեն 3 տարուց ավելի.

– լուծարման գործընթացների ծախսերի կրճատումը կշարունակվի:

Ներբեռնել «ԱԱԳ» ՊԿ մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարությունը

3. Հրապարակվել է «2025 թվականի ապահովագրված ավանդների մոնիտորինգը»։

2026 թ. հունվարի 1-ի դրությամբ ապահովագրման ենթակա ավանդային միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 85,8 տրիլիոն ռուբլի՝ 2025 թվականի ընթացքում աճելով 14,7%-ով: Բնակչության ավանդներն աճել են 16,3%-ով, անհատ ձեռնարկատերերի ավանդները՝ 12,5%-ով, էսքրոու հաշիվների միջոցները՝ 16,7%-ով: Ֆիզիկական անձի ավանդի միջին չափը 2026 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 419 հազար ռուբլի:

Ներբեռնել 2025 թվականի ապահովագրված ավանդների մոնիտորինգը

4. Տեղի է ունեցել հանդիպում IFSB-ի Գլխավոր քարտուղարի հետ:

«ԱԱԳ» ՊԿ ներկայացուցիչները 2026 թ. փետրվարի 2-ին Օմանի Սուլթանությունում Իսլամական ֆինանսական ծառայությունների խորհրդի (IFSB) 17-րդ գագաթնաժողովում IFSB-ի Գլխավոր քարտուղարի հետ քննարկել են նոր ենթակոմիտեի ստեղծման հարցերը, որի խնդիրներից մեկը կլինի «Իսլամական ավանդների ապահովագրման համակարգերի հիմնարար սկզբունքների» նոր տարբերակի մշակումը:

Աղբյուր

5. Ապահովագրական դեպք. 2026 թ. հունվարի 23-ին «ՆՄԲ» ԿԲ ՍՊԸ-ի լիցենզիան հետ է կանչվել:

«ԱԱԳ» ՊԿ-ի վրա դրվել են ժամանակավոր վարչակազմի գործառույթները: Ըստ բանկի 2025 թ. դեկտեմբերի 1-ի հաշվետվության տվյալների՝ Գործակալության ապահովագրական պատասխանատվությունը նախնական գնահատվում է 132,5 միլիոն ռուբլի:

Աղբյուր

6. Նախատեսվում է ապահովագրել նույնականացված ֆիզիկական անձանց էլեկտրոնային դրամական միջոցները:

Համապատասխան օրինագիծը Պետական դումա է ներկայացվել 2026 թ. փետրվարի 27-ին: Օրինագիծը տարածում է ավանդների ապահովագրման համակարգի երաշխիքները այն ֆիզիկական անձանց էլեկտրոնային դրամական միջոցների մնացորդների վրա, որոնց նկատմամբ իրականացվել է նույնականացում կամ պարզեցված նույնականացում:

Աղբյուր

7. «ԱԱԳ» ՊԿ նոր Գլխավոր տնօրենը ստանձնել է պաշտոնը:

«ԱԱԳ» ՊԿ տնօրենների խորհուրդը 2025 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ 2026 թ. հունվարի 13-ից «ԱԱԳ» ՊԿ նոր Գլխավոր տնօրեն է նշանակել Ալեքսանդր Յուրիի Ժդանովին:

Աղբյուր

8. Ռուսաստանի Բանկը երկու անգամ իջեցրել է հիմնական դրույքաչափը:

2026 թ. I եռամսյակի ընթացքում Ռուսաստանի Բանկը երկու անգամ նվազեցրել է հիմնական դրույքաչափը՝ ընդհանուր առմամբ 50 բազիսային կետով՝ համապատասխանաբար մինչև տարեկան 15,50 և 15,00%:

Աղբյուր

Աղբյուր

9. Վճարային գործակալները չեն իրականացնի ֆիզիկական անձանց՝ բանկերի հաճախորդների նույնականացում:

2026 թ. մարտի 3-ին ուժի մեջ են մտել օրենսդրական փոփոխությունները, որոնք բացառել են վարկային կազմակերպությունների իրավունքը՝ ֆիզիկական անձ հաճախորդների նույնականացման կամ պարզեցված նույնականացման իրականացումը հանձնարարել բանկային վճարային գործակալներին:

Աղբյուր

10. 2025-ի թրենդները ապրանքների և ծառայությունների վճարման եղանակներում:

Հիմնական թրենդը ապրանքների և ծառայությունների վճարման անհպում եղանակների մասնաբաժնի աճն է 4,5 տոկոսային կետով, ինչը կազմել է անկանխիկ վճարումների ընդհանուր ծավալի 14,1%-ը (QR-կոդ և բիոմետրիա. աճ 1,8 անգամ ըստ քանակի և 1,4 անգամ ըստ ծավալի. էլեկտրոնային դրամապանակներ. աճ 1,4 անգամ ըստ քանակի և 1,6 անգամ ըստ գումարի), 2025 թվականի III եռամսյակից թափ են հավաքում Bluetooth-ով վճարումները (35 մլն գործառնություն՝ ավելի քան 33 մլրդ ռուբլի գումարով):

Աղբյուր

11. Հրապարակվել է Ռուսաստանի Բանկի հրահանգի նախագիծը ռեեստրներով թվային ռուբլով վճարումների մասին:

Նոր կարգավորումը թույլ կտա ընկերություններին մեկ փոխանցմամբ թվային ռուբլով միաժամանակյա մուտքագրումներ կատարել մեծ թվով ստացողների համար (աշխատավարձի վճարում, հարկերի վճարում և այլն):

Ներբեռնել Ռուսաստանի Բանկի հրահանգի նախագիծը

12. Հրապարակվել է «Համակարգային նշանակություն ունեցող վարկային կազմակերպությունների (ՀՆՎԿ) որոշման մեթոդաբանության նոր հայեցակարգի հանրային քննարկման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Ռուսաստանի Բանկի հայեցակարգը ձևակերպում է բանկերը ըստ նշանակալիության խմբերի բաշխման սկզբունքները՝ 2028 թվականից կապիտալի հավելավճարների տարբերակման համար: Հանրային քննարկմանը մասնակցել են 12 բանկեր, այդ թվում՝ 6 ՀՆՎԿ, և պրոֆեսիոնալ համայնքի այլ ներկայացուցիչներ: Հաշվետվության մեջ ներկայացված են ՀՆՎԿ-ների որոշման մեթոդաբանության մեջ կատարված փոփոխությունները՝ հաշվի առնելով ստացված մեկնաբանություններն ու առաջարկությունները:

Ներբեռնել ՀՆՎԿ-ների որոշման մեթոդաբանության նոր հայեցակարգը»

Ներբեռնել ՀՆՎԿ-ների որոշման մեթոդաբանության նոր հայեցակարգի հանրային քննարկման արդյունքների մասին հաշվետվությունը

2026 թ. I եռամսյակի կարևոր իրադարձությունների տեսություն

​​​​​​​​​

Հայաստանի Հանրապետություն Բելառուսի Հանրապետություն Ղազախստանի Հանրապետություն Ղրղզստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնություն