Բելառուսի Հանրապետության 2026 թվականի I եռամսյակի կարևոր իրադարձությունների տեսություն – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Բելառուսի Հանրապետության 2026 թվականի I եռամսյակի կարևոր իրադարձությունների տեսություն

22.04.2026 ժամը 09:05

2026 թվականի I եռամսյակում Բելառուսի Հանրապետությունում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության, ինչպես նաև բանկային շուկայի գործունեության ոլորտներում տեղի են ունեցել հետևյալ իրադարձությունները.

1. Բելառուսի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է Հրամանագիր կրիպտոբանկերի և տոկենների մասին:

Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2026 թ. հունվարի 16-ին ստորագրել է թիվ 19 Հրամանագիրը «Կրիպտոբանկերի և թվային նշանների (տոկենների) ոլորտում վերահսկողության առանձին հարցերի մասին»: Փաստաթուղթն ուղղված է ֆինանսական ՏՏ-տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի՝ որպես առաջամարտիկի հեղինակության ամրապնդմանը և նախատեսում է երկրում կրիպտոբանկերի գործունեության համար պայմանների ստեղծում: Համապատասխան Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2026 թ. հուլիսի 18-ից:

Աղբյուր

2. Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի վարչության 2026 թ. փետրվարի 11-ի որոշմամբ հաստատվել է Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի և ֆինանսական հատվածի 2026-2030 թվականների գործունեության միջնաժամկետ ծրագիրը:

Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի վարչության նախագահ Ռոման Գոլովչենկոն «Բանկաուսկի վեսնիկ» ամսագրին տված բացառիկ հարցազրույցում պատմել է զարգացման առանցքային ուղենիշների, բիզնեսի և քաղաքացիների համար նոր գործիքների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ապահովվելու հավասարակշռությունը տեխնոլոգիական ինքնիշխանության և ֆինանսական կայունության միջև՝ Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի և ֆինանսական հատվածի 2026-2030 թվականների գործունեության միջնաժամկետ ծրագրի հաստատմամբ:

Աղբյուր
Ներբեռնել Ազգային բանկի և ֆինանսական հատվածի 2026-2030 թվականների գործունեության միջնաժամկետ ծրագիրը

3. Հաստատվել է բելառուսական ռուբլու նոր գրասիմվոլը:

Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը հաստատել է Բելառուսի Հանրապետության պաշտոնական դրամական միավորի՝ բելառուսական ռուբլու նոր գրասիմվոլը: Համապատասխան որոշումն ընդունվել է Ազգային բանկի վարչության 2026 թ. հունվարի 27-ի թիվ 25 որոշմամբ:

Աղբյուր

4. Բելառուսում ընդունվել է լիզինգային գործունեությունը համալիր կերպով կարգավորող Օրենք:

Բելառուսի Հանրապետության Նախագահը 2026 թ. մարտի 16-ին ստորագրել է «Լիզինգային գործունեության մասին» Օրենքը, որը համալիր կերպով կարգավորում է լիզինգային գործունեությունը Բելառուսի Հանրապետության տարածքում՝ հաշվի առնելով Նախագահի 2014 թ. փետրվարի 25-ի թիվ 99 «Լիզինգային գործունեության կարգավորման հարցերի մասին» Հրամանագրի նորմերի կիրառման փորձը:

Աղբյուր

5. Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը նախատեսում է անցնել թվային ռուբլու փորձնական-արդյունաբերական շահագործմանը 2026 թվականի հուլիսի 1-ից:

Բելառուսի Հանրապետության Ազգային բանկը նախատեսում է անցնել թվային ռուբլու փորձնական-արդյունաբերական շահագործմանը 2026 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Եգորովը:

Աղբյուր

6. Թվային բելառուսական ռուբլու հարցերով օրինագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

«Թվային բելառուսական ռուբլու հարցերով օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ: Օրենքի նախագծում ներառվել են դրույթներ, որոնք ուղղված են թվային բելառուսական ռուբլու իրավական բնույթի սահմանմանը, որն իրենից ներկայացնում է անկանխիկ դրամի նոր (լրացուցիչ) ձև, որն ի տարբերություն գոյություն ունեցող ձևի, հաշվառվում է ոչ թե բանկային հաշիվներում, այլ Ազգային բանկի թվային հաշիվներում:

Աղբյուր

2026 թ. I եռամսյակի կարևոր իրադարձությունների տեսություն

Հայաստանի Հանրապետություն Բելառուսի Հանրապետություն Ղազախստանի Հանրապետություն Ղրղզստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնություն