Փորձագիտական խումբ – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

Փորձագիտական խումբ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդակցական կոմիտեի նիստի 2019 թվականի հոկտեմբերի 2-ի № 2-ТЖ/ККФ արձանագրության համաձայն՝ ստեղծվել է ԵՏՀ ֆինանսական շուկաների հարցերով խորհրդակցական կոմիտեին առընթեր ԵԱՏՄ տարածքում բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), վարկային կազմակերպությունների լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման հարցերով փորձագիտական խումբ (Փորձագիտական խումբ):

Փորձագիտական խմբի առաջին նիստը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ք. Երևանում, Հայաստանի Հանրապետություն: 2019–2026 թթ. ընթացքում տեղի է ունեցել 65 նիստ (2026 թ. օգոստոսի 13-ի դրությամբ):

Փորձագիտական խումբը զբաղվում է ավանդների ապահովագրման, անվճարունակ ֆինանսական կազմակերպությունների լուծարման և ֆինանսական առողջացման մասով ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրությունների ներդաշնակեցման առավել կարևոր և հնարավոր ուղղություններով (պարամետրերով) Փորձագիտական եզրակացությունների մշակմամբ՝ այդ թվում վերլուծելով առաջավոր համաշխարհային փորձը և լավագույն պրակտիկան:

2019–2026 թվականներին Փորձագիտական խմբի կողմից հաստատվել է 36 Փորձագիտական եզրակացություն.
  • 7 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Հայաստանի Հանրապետության կողմից (այդ թվում՝ մեկը համատեղ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև մեկը համատեղ Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ);
  • 8 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Բելառուսի Հանրապետության կողմից (այդ թվում՝ համատեղ Ղազախստանի Հանրապետության հետ և երկուսը՝ Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև մեկը համատեղ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ);
  • 6 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ղազախստանի Հանրապետության կողմից (այդ թվում՝ մեկը համատեղ Բելառուսի Հանրապետության հետ և մեկը՝ Ռուսաստանի Դաշնության հետ);
  • 5 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ղրղզստանի Հանրապետության կողմից (այդ թվում՝ մեկը համատեղ Ռուսաստանի Դաշնության հետ);
  • 20 Փորձագիտական եզրակացություն՝ մշակված Ռուսաստանի Դաշնության կողմից (այդ թվում՝ մեկը համատեղ Հայաստանի Հանրապետության հետ, երկուսը՝ Բելառուսի Հանրապետության հետ, մեկը՝ Ղազախստանի Հանրապետության հետ, երեքը՝ Ղրղզստանի Հանրապետության հետ, ինչպես նաև մեկը համատեղ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության հետ):