2025 թվականի նոյեմբերին կայացան Ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստերը – ԵԱՏՄ տեղեկատվական պորտալ Ավանդների պաշտպանության մասին

2025 թվականի նոյեմբերին կայացան Ներդաշնակեցման փորձագիտական խմբի նիստերը

12.11.2025 ժամը 13:15

Տեսակոնֆերանսի ձևաչափով 2025 թ. նոյեմբերի 11-ին և 12-ին կայացան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեին կից Եվրասիական տնտեսական միության տարածքում վարկային կազմակերպությունների բանկային ավանդների (դեպոզիտների) ապահովագրման (երաշխավորման), լուծարման, ֆինանսական առողջացման և սնանկության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման փորձագիտական խմբի (այսուհետ՝ Փորձագիտական խումբ) հերթական նիստերը։

Փորձագիտական խմբի նիստերի ընթացքում համաձայնեցվեցին ավանդների ապահովագրման համակարգերին ներկայացվող պահանջների ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման Համաձայնեցված առաջարկների ներածական մասը և ընդհանուր կառուցվածքը։ Փորձագիտական խմբի մասնակիցները քննարկեցին նաև 2026 թվականի աշխատանքային ծրագիրը։