Հայաստանի ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
Հայաստանի Հանրապետության ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը իրավաբանական անձ է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։ Հայաստանի Հանրապետության հիմնադրամը հիմնադրվել է 2005 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։ Հայաստանի Հանրապետության հիմնադրամի գործունեությունը կարգավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրամը հանդիսանում է ավանդների հատուցման երաշխավորը։
Ավանդների երաշխավորման համակարգին մասնակցությունը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բանկերի համար։ Ներկայումս Հայաստանի ավանդների երաշխավորման համակարգի մասնակից են 17 բանկ։
Հայաստանի Հանրապետության հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և հիմնադրամի տնօրենը։