Բելառուսի Հանրապետության ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալություն
Բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման համակարգը Բելառուսի Հանրապետությունում ներկայացնում է փոխհարաբերությունների համակարգ՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն), բանկերի և ոչ բանկային վարկային-ֆինանսական կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց միջև՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորման հարցերով՝ նպատակ ունենալով պաշտպանել ֆիզիկական անձանց իրավունքներն ու օրինական շահերը, խթանել բնակչության խնայողությունների ներգրավումը և ամրապնդել վստահությունը Բելառուսի Հանրապետության բանկային համակարգի նկատմամբ։
Բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման սուբյեկտներ են հանդիսանում ֆիզիկական անձինք (Բելառուսի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), այդ թվում՝ որպես անհատ ձեռնարկատեր հանդես եկողները, որոնք բանկի հետ կնքել են բանկային հաշվի և (կամ) բանկային ավանդի (դեպոզիտի) մեկ կամ մի քանի պայմանագիր, կամ որոնց անունով կնքվել են այդպիսի պայմանագրեր, ինչպես նաև նրանց ժառանգները։
Բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման օբյեկտներ են հանդիսանում բելառուսական ռուբլով և արտարժույթով դրամական միջոցները, որոնք տեղաբաշխված են Գործակալությունում հաշվառված բանկերում ֆիզիկական անձանց հաշիվներում, և (կամ) ներդրված են որպես ավանդ (դեպոզիտ)։
Բելառուսի Հանրապետության բանկերում և ոչ բանկային ֆինանսավարկային կազմակերպություններում ֆիզիկական անձանց հաշիվների և (կամ) ավանդների (դեպոզիտների) պահպանումը պետության անունից ապահովում է Գործակալությունը, որն այդ նպատակով իրականացնում է իր պահուստի ձևավորման համար բանկերի պարտադիր վճարների կուտակում, պահուստի կառավարում և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, կարգով, պայմաններով և չափերով ապահովում է ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցումը։
Գործակալությունը ունի պետական հիմնարկի կարգավիճակ, որը ստեղծվել է Բելառուսի Հանրապետության Նախարարների խորհրդի և Ազգային բանկի կողմից Բելառուսի Հանրապետության անունից 2008 թվականի նոյեմբերի 21-ին (ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման վկայական 2008 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 0179639)։
Գործակալության հիմնական նպատակները․
ավանդատուների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, բանկերում և ոչ բանկային ֆինանսա-վարկային կազմակերպություններում տեղաբաշխված բելառուսական ռուբլով և արտարժույթով ավանդատուների դրամական միջոցների պահպանումը, խնայողությունների ներգրավման խթանումը և բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը։
Գործակալության գործունեության առարկան․
ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման ապահովումը, Գործակալության պահուստի ձևավորման համար բանկերի և ոչ բանկային ֆինանսա-վարկային կազմակերպությունների պարտադիր վճարների կուտակումը և դրա կառավարումը։
Գործակալության հիմնական խնդիրները․
ֆիզիկական անձանց երաշխավորված բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցման ապահովման համար պայմանների ստեղծում, ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության իրականացման ապահովում և Բելառուսի Հանրապետության բանկային համակարգի նկատմամբ ֆիզիկական անձանց վստահության ամրապնդում՝ տնտեսության մեջ լրացուցիչ ներդրումների ներգրավման նպատակով։
Հիմնական խնդիրներին համապատասխան՝ Գործակալությունն ապահովում է բանկային ավանդների (դեպոզիտների) հատուցումը , վարում է ֆիզիկական անձանց պահանջների ռեեստրը, հաշվառում է բանկերը, վարում դրանց ռեեստրը, որոշում է բանկերի ռիսկայնության խմբերը՝ օրացուցային վճարների հաշվարկման նպատակով, ստուգում է բանկերի կողմից պարտադիր վճարների փոխանցման ժամանակին և ամբողջական լինելը, տեղաբաշխում է պահուստի ժամանակավորապես ազատ դրամական միջոցները, Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի որոշմամբ կատարում է բանկի կառավարման ժամանակավոր ադմինիստրացիայի գործառույթները և տնտեսական գործեր քննող դատարանի որոշմամբ՝ բանկի սնանկության ընթացակարգի իրականացման ժամանակ հակաճգնաժամային կառավարչի գործառույթները և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման մասին» Բելառուսի Հանրապետության 08.07.2008թ. թիվ 369-З օրենքով և Կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։
Բանկային ավանդների (դեպոզիտների) երաշխավորված հատուցման գործող համակարգը ենթադրում է այն բանկի ֆիզիկական անձանց հաշիվներում առկա միջոցների և ավանդների ամբողջական (հարյուր տոկոսանոց) հատուցում, որի բանկային գործունեություն իրականացնելու հատուկ թլիցենզիան(ֆիզիկական անձանց բանկային ավանդներ (դեպոզիտներ) ներգրավելու բանկային գործառնություն իրականացնելու իրավունք) ընդհանուր առմամբ կամ մասամբ՝ նշված բանկային գործառնության իրականացման մասով, հետ է կանչվել։
Անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված է բանկում տեղաբաշխված միջոցների հատուցման սահմանափակում՝ հարյուր հազար բելառուսական ռուբլուն համարժեք գումարի չափով։
Ընդ որում, արտարժույթով ավանդների գծով հատուցումն իրականացվում է ավանդի արժույթով կամ, ավանդատուի ցանկությամբ, բելառուսական ռուբլով։
Գործակալությունում հաշվառված են Բելառուսի Հանրապետության բոլոր բանկերը, որոնք ունեն Բելառուսի Հանրապետության Ազգային բանկի կողմից բնակչության դրամական միջոցները/ ավանդներ (դեպոզիտներ) ներգրավելու լիցենզիա։